Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հրաժարականի դիմում են ներկայացրել ՊՆ ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն ու օպերատիվ ծառայության պետ Տիգրան Եղյանը

Հրաժարականի դիմում են ներկայացրել ՊՆ ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն ու օպերատիվ ծառայության պետ Տիգրան Եղյանը
22.12.2020 | 22:22

Հրաժարականի դիմում են ներկայացրել ՊՆ ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն ու օպերատիվ ծառայության պետ Տիգրան Եղյանը՝ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ պատճառը եղել է այն, որ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը նշված անձանց հրահանգել են, որ նրանք նույնպես աշխատանքներ կատարեն, որ Նիկոլ Փաշինյանի՝դեկտեմբերի 19-ին Եռաբլուր երթին մեծ թվով մարդկանց ապահովագրեն: Աղաջանյանն ու Եղյանը հրաժարվել են և աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել:

Դիտվել է՝ 2482

Մեկնաբանություններ